ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա. ankakh.com
Հայաստանում անպտղության մակարդակը 2,7 տոկոսով աճել է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԱԿ բնակչության հիմնադրամի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ամփոփելով ՄԱԿ հայաստանյան գրասենյակի հետազոտությունը:
Ըստ այդ հետազոտության արդյունքների` Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա, որից առաջնայինը ( ի ծնե եղած խնդիրները) կազմում է 5 տոկոս, երկրորդայինը (ձեռքբերովի խնդիրները) ` 12: Հայաստանում երկրորդային անպտղության պատճառներ կարող են լինել սեռավարակները և հղիության արհեստական ընդհատումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն 3-րդ անպտուղ կինը իր կյանքում կատարել է աբորտ:
Անպտղության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում և Արմավիրում:
Հայրապետյանը ընդգծեց, որ անպտղությամբ տառապողների 60 տոկոսը կանայք են, իսկ 40 տոկոսը` տղամարդիկ, ինչը ցույց է տալիս, որ այն կարծիքը, թե անպտղության համար պատասխանատու է միայն կինը, սխալ է. «Կանանց 14,6 տոկոսը, ում մոտ եղել է այդ խնդիրը, չգիտեն` ունեցել են սեռավարակ, թե ոչ, այսինքն` տեղեկացվածության պակաս կա նաև: Կարող է խնդիրը գալ տղամարդուց, որովհետև սեռավարակների տարածողը հիմնականում տղամարդիկ են: Պետք է նշեմ, որ կանանց մոտ առաջնային անպտղությունը երկու անգամ ցածր է, քան տղամարդկանց մոտ, իսկ երկրորդային անպտղությունը ավելի բարձր է. դա, թերևս, խոսում է այն մասին, որ Հայաստանում կանայք անուշադիր են իրենց առողջության նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը: Նա խորհուրդ է տալիս առնվազն երկու տարին մեկ անգամ ընդհանուր հետազոտություն կատարել:
Գարիկ Հայրապետյանը նաև հայտնեց, որ ՄԱԿ-ը և Հայաստանի կառավարությունը համատեղ ծրագրեր են մշակում անպտղության հետագա աճը երկրում կասեցնելու համար. դպրոցներում համապատասխան կրթական ծրագրեր կներկմուծվեն, ինչպես նաև` անապահով ընտանիքների համար ավելի հասանելի կդարձվեն հակաբեղմնավորիչները:
05.05.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







